Bosch 2607018442 HSS-R գայլիկոն
Bosch 2607018442 HSS-R գայլիկոնը նախատեսված է մինչև 900 Ն/մմ² ձգման ամրության սահման ունեցող լեգիրված և չլեգիրված պողպատի, գորշ թուջի, երկաթի հիմքով մետաղակերամիկական համաձուլվածքների, կռելի թուջի և գունավոր մետաղների մեջ միջանցիկ և խուլ անցքերի բացման համար։ Գայլիկոնը պատրաստված է բարձրագործունեական արագահատ պողպատից։ Կտրող մասի անկյունը 118 աստիճան է։ Պարագան ունի գլանաձև պոչամաս և աշխատում է աջ ուղղությամբ։ Աշխատանքի ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել Bosch 2 607 001 409 ունիվերսալ քսանյութը։ Փաթեթում քանակը՝ 5 հատ։
Bosch HSS-R 2607018442 մետաղի գայլիկոնի տեխնիկական բնութագիրը.
-
Տեսակ՝ Պարուրաձև (սպիրալային)
-
Տրամագիծ՝ 13 մմ
-
Երկարություն՝ 151 մմ
-
Աշխատանքային երկարություն՝ 101 մմ
-
Պոչամասի տեսակ՝ Գլանաձև
-
Պոչամասի տրամագիծ՝ 13 մմ
-
Մշակվող նյութ՝ Մետաղ
-
Գայլիկոնի նյութ՝ HSS-R (Գլանված արագահատ պողպատ)
-
Ձախակողմյան պտտման գայլիկոն՝ Ոչ
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։