Bosch GSB 1600 RE Professional Հարվածային Շաղափ (дрель)
0601.228.200
Bosch GSB 1600 RE Professional Հարվածային Շաղափ (дрель)
Հիմնական առանձնահատկությունները․ Bosch GSB 1600 RE Professional հարվածային շաղափը (дрель) կոմպակտ և ունիվերսալ 701Վտ հզորությամբ էլեկտրական գործիք է՝ նախատեսված բետոնի, աղյուսի, փայտի և մետաղի մեջ ճշգրիտ հորատման և հարվածային հորատման համար: Էլեկտրոնային պտույտների կարգավորիչն ապահովում է սահուն մեկնարկ և ճշգրիտ աշխատանք: Ամուր մետաղական արագասեղմիչ patron-ը (безключевой патрон) թույլ է տալիս արագ և առանց լրացուցիչ բանալու փոխել գայլիկոնները (сверло): Ռևերսի (դեպի աջ/ձախ պտույտ) ֆունկցիան հնարավորություն է տալիս գործիքն օգտագործել նաև որպես պտուտակահան (շուրուպովյորտ): Ընդամենը 1.9 կգ քաշի շնորհիվ այն չափազանց հարմար է բարձրության վրա և նեղ հատվածներում երկարատև աշխատելու համար:
Հատկություններ․
-
Հզոր 701 Վտ շարժիչ, որն ապահովում է բարձր արդյունավետություն հորատման տարբեր աշխատանքներում
-
Էլեկտրոնային աստիճանական ղեկավարում (սեղմիչով)՝ ճշգրիտ հորատում սկսելու և պտույտները կարգավորելու համար
-
Բարձրորակ մետաղական արագասեղմիչ patron (1.5 – 13մմ)՝ գայլիկոնները արագ ու հուսալի ֆիքսելու համար
-
Հետադարձ պտույտի (ռևերս) ֆունկցիա՝ պտուտակման և խցանված գայլիկոնները հեշտությամբ հանելու համար
-
Թեթև և էրգոնոմիկ 1.9կգ կառուցվածք՝ առանց ձեռքը հոգնեցնելու աշխատելու համար
Տեխնիկական բնութագիր․
-
Ապրանքի տեսակը․ Հարվածային շաղափ (ударная дрель)
-
Մոդել․ GSB 1600 RE Professional
-
Անվանական հզորություն․ 701 Վտ
-
Ելքային հզորություն․ 351 Վտ
-
Լարում․ 110 Վ
-
Պարապ ընթացքի պտույտներ․ 0 – 3,000 պտ/րոպե
-
Հարվածների հաճախականություն․ 0 – 48,000 հարվ/րոպե
-
Patron-ի չափսը (մին/մաքս)․ 1.5 – 13 մմ (Մետաղական արագասեղմիչ)
-
Լիսեռի պարույր (միացում)․ 1/2"-20 UNF
-
Գայլիկոնման առավելագույն տրամագիծը փայտի մեջ․ 30 մմ
-
Գայլիկոնման առավելագույն տրամագիծը աղյուսի մեջ․ 18 մմ
-
Գայլիկոնման առավելագույն տրամագիծը բետոնի մեջ․ 16 մմ
-
Գայլիկոնման առավելագույն տրամագիծը մետաղի մեջ․ 12 մմ
-
Գործիքի քաշը․ 1.9 կգ
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։