Dremel 3000-5 F0133000JX բազմաֆունկցիոնալ գործիք
Dremel 3000-5 F0133000JX բազմաֆունկցիոնալ գործիքը (մուլտիտուլ) նախատեսված է տարբեր աշխատանքների իրականացման համար, որոնց թվում են հղկումը, փորագրությունը, կտրումը և այլն: Այն հագեցած է EZ Twist ծայրապանակով, որի շնորհիվ աքսեսուարների փոփոխությունն իրականացվում է առանց բանալու օգտագործման: Տեխնիկական հանգույցի արտաքին դասավորվածությունը թույլ է տալիս արագ և հեշտությամբ փոխարինել ածխային խոզանակները դրանց մաշվածության դեպքում: Ներկառուցված օդափոխությունը հովացնում է գործիքի շարժիչը՝ պաշտպանելով այն գերտաքացումից:
Dremel 3000-5 F0133000JX-ի տեխնիկական բնութագիրը.
-
Շարժիչի տեսակ՝ Խոզանակավոր (щёточный)
-
Հզորություն՝ 130 Վտ
-
Ցանգի չափս (սեղմիչ օղակ)՝ 0.8 / 1.6 / 2.4 / 3.2 մմ
-
Շպինդելի պտտման հաճախականություն՝ 10,000–33,000 պտ/րոպ
-
Պտույտների էլեկտրոնային կարգավորում՝ Առկա է
-
Ճկուն լիսեռ հավաքածուում՝ Ոչ
-
Փաթեթավորում՝ Տուփ
-
Չափսերն առանց փաթեթավորման՝ 190x50x45 մմ
-
Զուտ քաշ (նետտո)՝ 0․55 կգ
Dremel 3000-5 F0133000JX-ի առավելությունները.
-
Հզոր շարժիչ՝ բարձր արտադրողականության համար,
-
Արագության փոփոխական կարգավորում,
-
Գլխադիրների արագ փոխարինման հնարավորություն,
-
Փափուկ ներդիրով բռնակը նվազեցնում է թրթռումը և ապահովում է հարմարավետ աշխատանքային ընթացք,
-
Գործիքի հավաքածուում ներառված են բարձրորակ գլխադիրներ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ մանր աշխատանքների լայն շրջանակ,
-
Հատուկ կեռիկ՝ աշխատանքի կամ պահպանման ժամանակ գործիքը կախելու համար,
-
Շպինդելի արգելափակման շնորհիվ կարելի է հեշտությամբ և արագ փոխել աշխատանքային հարմարանքները:
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։