Ձեռքի գործիքների սկզբնական հավաքածու (Starter Hand Tool Set) 26 կտոր
1600.A02.BY2
Հիմնական առանձնահատկությունները․ Բազմաֆունկցիոնալ Bosch 26 կտորից բաղկացած ձեռքի գործիքների շարժական հավաքածուն իդեալական է տանը և ճանապարհին տարբեր DIY (ինքնուրույն) աշխատանքների համար: Հավաքածուն բաղկացած է ¼ դյույմանոց չխկչխկ (трещотка) բանալուց, ունիվերսալ պտուտակահանից, համակցված համապիտանի աքցանից (пассатиж), բիտերի 2 ադապտերից, 10 կալպակի գլխիկներից (головка), 10 բիտերից և 50 մմ երկարացուցիչից, որոնք հարմարավետորեն տեղավորված են գործվածքային կտորից կտորե կայծակաճարմանդով (zip) պատյանում: Հզոր չխկչխկ բանալին հասնում է տպավորիչ 74-93 Նմ պտտող moment-ի, որը 20-50%-ով գերազանցում է DIN ստանդարտը, և 72 ատամնանի ատամնանիվի շնորհիվ կարող է աշխատել 5° անկյան տակ: Այս գործիքները պատրաստված են բարձրորակ նյութերից և ունեն բարձրակարգ էրգոնոմիկա՝ ծառայության երկար ժամկետ և առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:
Հատկություններ․
-
26 կտորից բաղկացած հավաքածու ¼ դյույմանոց չխկչխկ բանալիով, համակցված աքցանով, ունիվերսալ պտուտակահանով, բիտերով և այլն
-
Հարմարավետ պահպանում գործվածքային կտորե կայծակաճարմանդով պատյանում
-
Բարձրորակ նյութերն ապահովում են երկարակեցություն
-
Բարձրակարգ էրգոնոմիկա՝ օպտիմալ վերահսկողության և հարմարավետության համար
-
Իդեալական ունիվերսալ ձեռքի գործիքների հավաքածու կենցաղային վերանորոգման և սպասարկման համար
-
Սեղմ ու հարմար ընկեր ճանապարհին բազմաթիվ DIY աշխատանքներ կատարելու համար
Փաթեթի պարունակությունը․
-
1x (трещотка) բանալի 1/4”
-
1x Ունիվերսալ պտուտակահան
-
1x Համակցված աքցան (пассатиж)
-
10x Բիտեր․ PH1/2, PZ1/2, S4/5, T20/25, H4/5
-
10x Կալպակի գլխիկներ (5.0, 5.5, 6.0, 7.0, 8.0, 9.0, 10.0, 11.0, 12.0, 13.0 մմ)
-
1x Երկարացուցիչ 50 մմ
-
2x Ադապտեր (Hex-ից 1/4” և 1/4”-ից Hex)
-
1x Գործվածքային կտորե կայծակաճարմանդով պայուսակ
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։