Աքցան ներքին հենակային օղակների համար KNIPEX KN-4821J11
KNIPEX KN-4821J11 ճշգրիտ աքցանը կիրառվում է 12-25 մմ տրամագծով անցքերում ներքին հենակային (ֆիքսող) օղակների մոնտաժման համար։ Պտուտակային հոդակապն ապահովում է աքցանի ճշգրիտ ընթացքը՝ առանց բացատների (լյուֆտերի)։ Ամուր ֆիքսված և ներմամլված ծայրակները գործիքին հաղորդում են առավելագույն կայունություն բարձր ծանրաբեռնվածության հանդեպ։ Ծառայության ժամկետը մինչև 10 անգամ ավելի երկար է՝ համեմատած տաշված (խառատված) ծայրակների հետ։
Տեխնիկական բնութագիր (Knipex KN-4821J11)
-
Տեսակ՝ Ծռված (90° անկյունով)
-
Հենակային օղակի տեսակ՝ Ներքին
-
Նյութ՝ CrV (Քրոմ-վանադիումային պողպատ)
-
Անցքի տրամագիծ՝ 25 մմ (Առավելագույն աշխատանքային տիրույթը)
-
Երկարություն՝ 130 մմ
-
Բռնակների պատյաններ՝ Առկա են
-
Զուտ քաշ (նետտո)՝ 0․105 կգ
-
Ապրանքի դաս՝ Պրոֆեսիոնալ
Առավելությունները (Knipex KN-4821J11)
-
Ճշգրտություն՝ Պտուտակային հոդակապն ապահովում է աքցանի ճշգրիտ ընթացքը՝ առանց բացատների։
-
Երկարակեցություն՝ Գործիքի ծառայության ժամկետը մինչև 10 անգամ ավելի երկար է՝ համեմատած տաշված ծայրակներ ունեցող աքցանների հետ։
-
Աշխատանքային տիրույթ՝ Նախատեսված է 12-ից մինչև 25 մմ տրամագծով անցքերի հետ աշխատելու համար։
-
Ծայրակի տրամագիծ՝ Աքցանի ծայրակների տրամագիծը 1․25 մմ է։
-
Պաշտպանություն՝ Սևացված գլխիկը պաշտպանված է կոռոզիայից (ժանգոտումից)։
-
Կոմպակտություն՝ Երկարությունը 130 մմ է։
-
Նյութի որակ՝ Դարբնած քրոմ-վանադիումային էլեկտրապողպատը զգալիորեն մեծացնում է մաշվածակայունությունը։
Առաքում և վերադարձ
Մենք իրականացնում ենք առաքում Երևանում։
Առաքման արժեքը կազմում է 2000 դրամ։ 100,000
դրամից ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է։
Ապրանքները հնարավոր է վերադարձնել 14
օրվա ընթացքում։ Վերադարձի դեպքում ապրանքը պետք է լինի ամբողջական, չօգտագործված, չվնասված և պահպանված իր սկզբնական փաթեթավորմամբ։
Գումարի վերադարձը իրականացվում է
նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։